Ֆրանսիական ՊՍԺ-ի ներկայացուցիչները դիտարկում են Ժոզե Մոուրինյոյի, Արսեն Վենգերի և Խոսեպ Գվարդիոլայի՝ թիմ հրավիրելու տարբերակները, հաղորդում է Goal.com-ը:
Ներկա պահին ֆրանսիական ակումբը գլխավորում է Լորան Բլանը, սակայն վերջինիս գործողությունները չեն գոհացնում ՊՍԺ-ի ղեկավարությանը:
Նշվում է, որ ՊՍԺ-ի նախագահը մտադիր է նոր գլխավոր մարզիչ հրավիրել, եթե ակումբը չկարողանա ընթացիկ մրցաշրջանում փայլուն հանդես գա Չեմպիոնների լիգայում:








































