ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական կուսակցության անդամները պահանջել են հետաքննություն սկսել՝ երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Ջեյ-Զիի՝ Կուբա այցի հետ կապված: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Իլենա Ռոս-Լեհթինենը և Մարիո Դիաս-Բալարթը, ովքեր ստորին պալատում ներկայացնում են Ֆլորիդա նահանգը, հարցում են ուղարկել ԱՄՆ ֆինանսների նախարարություն՝ իմանալու համար, թե ինչու են երաժիշտներին թույլ տվել մեկնել Կուբա, որի նկատմամբ գործում են ամերիկյան տնտեսական պատժամիջոցները:
Օրենսդիրները հատկապես մատնանշում են, որ պատժամիջոցները կտրականապաես արգելում են «Կուբայի զբոսաշրջության» հետ առնչվող ցանկացած ֆինանսական գործողություն, իսկ Բեյոնսեն իր այցը Կուբա ներկայացնում է որպես զբոսաշրջային այց:











































