«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ միասին կարողացել են ապացուցել, որ սխալվում էին նրանք, ովքեր չէին հավատում եռյակի համերաշխությանն ու համագործակցության արդյունավետությանը:
«Որոշ մարդիկ ասում էին, որ մենք՝ Մեսսիի և Սուարեսի հետ միասին չենք կարողանա խաղալ: Ես գիտեի, որ այդ մարդիկ սխալվում են: Երբ նոր էի «Բարսելոնա» տեղափոխվել, բոլորն ասում էին, որ ես չեմ կարողանա մրցակցել Մեսսիի հետ: Բայց ես չեմ մրցակցում: Լեոն օգնում է այստեղ տեղափոխությանս առաջին իսկ օրվանից:
Սուարեսի հետ ընկերություն ենք անում ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Նեյմարի խոսքերը:






































