ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին, ով վնասվածք է ստացել իրաքյան ռազմաօդային ուժերի հարձակման ժամանակ, գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին Sputnik-ի հետ զրույցում հաստատել է տեղի աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրաքցի զինվորականների ավիահարձակման ընթացքում ոչնչացվել են ԴԱԻՇ-ի առաջնորդի 3 տեղակալներ՝ Ալ-Շիշանին, Ալ-Սուրին և Աբու Սաիդ Ալ-Կարբուլին։ Բացի այդ, զոհվել են ևս մի քանի ահաբեկիչներ։











































