«Լիվերպուլ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բավականին ակտիվ է անցկացրել իր առաջին օրերն Անգլիայում:
The Sunday Times-ի տեղեկությունների համաձայն՝ 48-ամյա գերմանացի մասնագետը ներկա է եղել լիվերպուլյան ակումբի երիտասարդական թիմի խաղին:
Կլոպը խիստ միջոցներ է ձեռնարկել թիմի ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր ազգային թիմեր չեն հրավիրվել՝ նրանցից երեքին զրկելով հանգստայն օրից: Ֆիլիպե Կոուտինյոն, Դանիել Սթարիջն ու Ալբերտո Մորենոն մարզվել են նաև կիրակի օրը:


































