The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ ի տարբերություն տեսախաղերի, սոցցանցերը չեն վնասում ուսմանը։ Այդ մասին է վկայել Հյուսիսային Իռլանդիայի դպրոցներում անցկացված հետազոտությունը։
Ըստ այդմ՝ տեսախաղեր հազվադեպ խաղացած 77 դեռահասներ քննությունների ժամանակ ստացել են բարձր գնահատականներ, իսկ օրական առնվազն երկու անգամ դրանք խաղացածների միայն 41 տոկոսն է հանձնել հաջող քննություն։
Հետազոտությունը պարզել է, որ 10 աշակերտից 4-ն իր ավարտական տարում սոցցանցերի վրա ծախսում է 4 ժամ և ավելի։ Ընդ որում, քննությունների շատ ավելի լավ արդյունքներ են արձանագրվել նրանց մոտ, ովքեր տնային աշխատանքի համար համակարգչից օգտվել են օրական առնվազն 3 ժամ: Իսկ նրանք, ովքեր տանը համացանցից օգտվելու հնարավորություն չեն ունեցել, ավելի վատ են հանձնել քննությունները:
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ուսուցիչները պետք է ավելի շատ հանձնարարեն համակարգչի կիրառումը պահանջող տնային առաջադրանքներ:







































