ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել սիրիական հակամարտությանը որպես դաշինք, կազմակերպության անդամ երկրները դա կանեն ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող կոալիցիայի շրջանակում՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Նորվեգիայում ՆԱՏՕ-ի խոհրդարանական վեհաժողովի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի օբյեկտներին։
Ռուսաստանը կարող է կառուցողական դեր խաղալ միջազգային հանրության պայքարում ընդդեմ սպառնալիքի, որն իրենից ներկայացնում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։ Սթոլթենբերգի խոսքով՝ Ասադին աջակցելը ապակառուցողական է։ «Դա պարզապես երկարացնում է պատերազմը»,- ասել է Սթոլթենբերգը՝ նշելով, որ առավել քան երբևէ անհրաժեշտ է խաղաղ լուծում գտնել ձգձգվող հակամարտությանը։











































