ՆԱՏՕ-ն Սիրիայում հակամարտության քաղաքական լուծման այլընտրանք չի տեսնում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Կարող է քաղաքական լուծման ձեռքբերումը ոչ իրատեսական թվալ Սիրիայում պատերազմի և մարտերի (դադարեցման համար): Մյուս կողմից՝ այլընտրանք չկա: Վաղ թե ուշ պետք է բանակցությունների միջոցով քաղաքական լուծում գտնվի: Ուստի մենք աջակցում ենք այդ քաղաքական լուծման որոնման ուղղությամբ ՄԱԿ-ի բոլոր ջանքերին»,- հայտարարել է Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում ելույթի ժամանակ:






































