Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն իննամսյա ընդմիջումից հետո վերադարձել է հասարակության: Կառավարական Granma թերթում և այլ պարբերականներում լույս է տեսել նրա ակնարկը՝ նվիրված Կորեական թերակղզու իրավիճակին:
Կաստրոն գրում է, որ այժմ աշխարհին միջուկային պատերազմի այնպիսի վտանգ է սպառնում, որի նմանը չի եղել Կարիբյան ճգնաժամից ի վեր (1962 թ.): Կուբայի առաջնորդը հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:
Ըստ Կաստրոյի՝ պատերազմն Ասիայում կարող է ոչնչացնել բնակչության 70 տոկոսը: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, պատերազմի դեպքում նախագահ Օբաման պատմության մեջ կմնա որպես ԱՄՆ «ամենադաժան» առաջնորդ:









































