Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ընթացիկ աշնանը բանակցություններ վարել, հնարավոր է՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ մշտական խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:
Նրա խոսքով՝ նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է ԼՂ հակամարտության խնդիրը:
«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք քաղաքական ղեկավարության հետ»,- հայտարարել է Զանյերը:
«Մենք ունեցել ենք հանդիպումներ ԱԳՆ ղեկավարների հետ Նյու Յորքում Գլխավոր ասամբլեայի ընթացքում, Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներ: Հնարավոր է ևս մեկ հանդիպում աշնանը: Մենք հուսով ենք, որ հնարավոր է՝ հանդիպում լինի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- հավելել է նա:











































