Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի միակ դստեր՝ Բոբի Քրիստինա Բրաունի մահվան մեջ պաշտոնապես մեղադրել են նրա քաղաքացիական ամուսնուն՝ Նիք Գորդոնին: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Նոր փաստաթղթերի համաձայն, որոնք դատարան են ներկայացրել մահացած աղջկա խնամակալները, Նիքը փաստորեն սպանել է նրան և փորձել սպանությունը ներկայացնել որպես դժբախտ պատահար:
«Միսս Բրաունը մահացել է պատասխանողի (միստր Գորդոնի) բռնի գործողությունների հետևանքով, որից հետո նա աղջկան անգիտակից վիճակում թողել է լոգասենյակում՝ այն բանից հետո, երբ նրան ներարկել է թունավոր նյութ»,- գրված է հայցվոր Բարդելի Հարգրուվի դիմումի մեջ:






































