Opel ընկերությունը ավտոմեքենաների ակտիվ անվտանգության և հաղորդակցման բնագավառում ցուցադրել է իր նոր մշակումները՝ հայտնում է carreviewauto.com-ը: Opel Insignia հիմքով համակարգերը պետք է նվազեցնեն վթարների քանակը և վարորդներին օգնեն խնայել վառելիքը:
Բախումների մեխանիկական նախազգուշացման համակարգը կազմված է ռադարների համակարգից և ընդյալնված խցիկներից: Դրանք հասանելիություն ունեն ոչ միայն արգելակման մեխանիզմներին, այլ նաև ղեկային կառավարմանը, իսկ հաղորդիչների խումբը կատարում է ավտոմեքենայի դիմացի տարածության դիտարկում:
Համակարգի կողմից անսպասելի հայտնված արգելքի հայտնաբերման դեպքում (օրինակ՝ դա կարող է լինել ճանապարհին հայտնված երեխա) էլեկտրոնիկան ոչ միայն կնախազգուշացնի վարորդին, այլ նաև միջոցներ կձեռնարկի ավտոմեքենան կանգնեցնելու կամ արգելքը շրջանցելու համար:
Էլեկտրոնիկան կարող է նաև տեղեկություններ հավաքել երթուղու վիճակի մասին և վարորդին հրահանգներ տալ երթևեկության ռեժիմ ընտրելու հարցում:











































