Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատանքին, ով գերմանական ակումբը գլխավորելու է հուլիսի 1-ից:
«Անհամբերությամբ սպասում եմ Գվարդիոլայի հետ աշխատանքին:
Դա չի նշանակում, որ ես արդեն մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին: Ընթացիկ մրցաշրջանում մենք կարող ենք 3 տիտղոս նվաճել»,- Ռոբենի խոսքերը մեջբերում է TMW-ն:









































