Գիտնականները պարզել են գիշերը ախորժակի մեծացման պատճառները, հայտնում է gogetnews.info-ն:
Նրանց խոսքով` մութ ժամանակ օրգանիզմը ուտելիքից ավելի քիչ հաճույք է ստանում և փորձում է այն լրացնել շատ ուտելով:
Որոշ փորձերի արդյունքներ վերլուծելով՝ գիտնականները հետաքրքիր եզրակացություն են արել: Ուշ երեկոյան և գիշերվա ժամերին նկատելիորեն դանդաղում է կենտրոնական նյարդային համակարգի ռեակցիան, ինչի հետևանքով ուղեղը ավելի քիչ քանակի ազդանշաններ է ստանում: Ուղեղը կորցնում է ուտելիքից հագեցվածության վրա վերահսկողությունը, և մարդը սկսում է սով զգալ:
Գիշերը կերած ուտելիքից ավելի քիչ հաճույք ստանալը ուղեղին ազդանշան ուղարկելու՝ ավելի շատ ուտելիք պահանջելու պատճառ է դառնում: Ցերեկը մարդիկ ավելի հեշտ են կարողանում վերահսկել իրենց օրակարգը և ուտելիքի քանակը:







































