Այսօր Կենտրոնում երևանցիների հետ քաղաքի տոնը նշող քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե իր կողմից փառասիրության դրսևորում չէ՞ր քաղաքացիների առաջարկին չընդառաջելն ու տոնի գումարները ադրբեջանական հրետակոծությունից տուժած սահմանամերձ գոտուն չտրամադրելը: «Բազմիցս ենք խոսել այդ մասին, և մենք սահմանամերձ գյուղերի մեր բնակիչների կողքին ենք հոգով և սրտով, մեր զինվորների կողքին ենք»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, թե գուցե ֆինանսապե՞ս էլ նրանց կողքին լինեիք, քաղաքապետը հակադարձեց. «Մենք մեր սահմանամերձ բնակիչների կողքին ենք հոգով, սրտով: Եվ մենք ժամանակ առ ժամանակ, մեր վարչական շրջանները, աշխատակազմը այցելություններ կատարում են և տարբեր տեսակի օգնություններ, տարբեր տեսակի ծրագրեր ենք իրականացնում»:
Մեր հստակեցմանը ի պատախան, թե Երևանի բյուջեն ձևավորվում է նաև նման պահանջ ներկայացրած երևանցիների կողմից, քաղաքապետն ասաց. «Մի փոքր այդ առումով համաձայն չեմ Ձեզ հետ, քանի որ նույն սոցիալական ցանցներում միայն երևանցիները չեն, նաև այլ բնակավայրերի, Հայաստանից դուրս բնակիչներ են ու նաև իրենց կարծիքն էր այդ մասով»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































