Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է «Եվրո-2016»-ի որակավորման փուլի՝ Անդորայի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Դարպասապահներն արդեն գիտեն, թե ես որ կողմ եմ հարվածելու: Մրցակցի որոշ ֆուտբոլիստներ խաղից հետո ինձնից մարզաշապիկս էին խնդրում, սակայն ես այդքան մարզաշապիկ չունեի:
Շատ հաճելի էր: Անդորայի ֆուտբոլիստներին հնարավորություն տրվեց հանդես գալ բարձրակարգ ֆուտբոլիստների դեմ: Չարժե մոռանալ, որ նրանք սիրողական մակարդակի ֆուտբոլիստներ են»,- հայտարարել է Ազարը:








































