Cy-24M ինքնաթիռները Լաթաքիայի Սալմա շրջանում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի զինյալների դաշտային շտաբը՝ հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«KAB-500 ավիառումբն ուղիղ նշանակետին գցելու հետևանքով շենքը, որտեղ թաքնված էր զինյալների ղեկավարությունն, ամբողջովին ոչնչացված է»,- նշել է Կոնաշենկովը:
Նա նաև ավելացրել է, որ հարվածի հետևանքով ոչնչացված է ZU-23 համակարգերով համալրված հինգ ավտոմեքենա, որոնք գտնվում էին օբյեկտի մոտակայքում:







































