Երևում է գիտնականներն արդեն կողմնորոշվել են, թե ինչպես կարելի է շրջանցել Մուրի օրենքը, որի համաձայն՝ ինտեգրալ համակարգի բյուրեղիկում տեղադրված տրանզիստորները կրկնապատկվում են երկու տարին մեկ: Օրենքը ենթադրում է, որ մինչև 2060թվականը միկրոսխեմաների տարրերը կդառնան ատոմի չափի, ինչը հնարավոր չէ քվանտային մեխանիկայի տեսանկյունից, հայտնում է dsnews.ua-ը:
Այն կարող է ավելի վաղ տեղի ունենալ. վերջին մի քանի տարվա ընթացքում արտադրողականության կրկնապատկման ժամկետը կրճատվել է՝ երկու տարուց հասնելով մեկուկես տարվա: Ինքը՝ Գորդոն Մուրը, դեռ 2007թ կարծիք է հայտնել, որ իր օրենքը շուտով կդադարի գործել նյութի ատոմային բնության և լույսի արագության կրճատման պատճառով: Սակայն դա չի նշանակում տեխնիկական առաջընթացի ընդհատում: Բացառված չէ, որ սկզբունքորեն նոր փուլ կսկսվի, երբ մարդկությունը հրաժարվի քվանտային համակարգիչներից հօգուտ կենսաբանականի:
Կենսահամակարգիչը ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կենսաբանական համակարգերի ինքնատիպ հիբրիդ է: Կենսահամակարգիչները կարող են ղեկավարել ոչ միայն հսկայական գործարաններ և երկրներ, այլև մարդկանց վարքը:










































