Տարիներ շարունակ Google-ն առաջնային դիրք է գրավում աշխարհի լավագույն գործատուների շարքում, գրում է internatua.com-ը: Սակայն, նրա աշխատակիցները ոչ միշտ են գոհունակություն հայտնում. նրանք անկեղծացել են, թե իրականում ինչպես են գործերն ընկերությունում:
1․ Շուրջբոլորը հանճարներ են
Google-ը կարող է իրեն թույլ տալ վարձել աշխարհի լավագույն համալսարանների ուսանողներին, նույնիսկ ամենացածր պաշտոնների համար: Նորեկները հույս են ունենում, թե հետաքրքիր և բարդ աշխատանքներ կկատարեն, սակայն պարզունակ աշխատանքի վրա իզուր ժամանակ են ծախսում:
2․ Google-ում լավ չի գործում խրախուսման համակարգը
Աշխատակիցները պնդում են, որ խրախուսվում են միայն նորարարությունները և գործող ծառայությունների բիզնես-ցուցանիշները:
3․ Աշխատակիցները չունեն ազատ ժամանակ
Նախկին աշխատակիցների պնդմամբ՝ ընկերությունը ստիպում է աշխատել գիշեր-ցերեկ, առանց հանգստյան օրերի:
4․ Համատարած ամենագետներ են
Google-ի աշխատակիցները մեծամիտ են. նույնիսկ ամենաչնկատվող աշխատողը կարծում է, թե ինքն իր գործընկերներից խելոք է, այստեղ հազվադեպ են կառուցողական քննարկումները:
5. Քո նախագիծը ցանկացած պահի կարող են փակել
Աշխատողն ապահովագրված չէ անսպասելի իրավիճակներում հայտնվելուց: Ամեն պահի կարող են փակել նրա նախագիծը՝ հայտարարելով, որ նրան չի հաջողվել զգալի ներդրում ունենալ ընկերության աշխատանքի մեջ:
6․ Անտաղանդ մենեջերներ
Նախկին աշխատակիցները բողոքում են ընկերության ներսում վատ կառավարումից: Պատճառը, նրանց կարծիքով այն է, որ ընկերությունը հիմնականում վարձում է տեխնո մտածողությամբ մենեջերների, որոնք չեն զարգացնում իրենց զգացմունքային ունակությունները:
7․ Google-ից հետո կյանք չկա
Google-ը նման է հրաշքների աշխարհի, որտեղ մարդիկ չեն աճում: Մի քանի տարի այնտեղ աշխատելով նրանք կորցնում են իրական աշխարհի հետ կապը:












































