Աֆղանստանի հարավում մահապարտը հարձակում է գործել Զաբուլ նահանգի նահանգապետի ավտոշարասյան վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` նահանգապետը, որն այցով ուղևորվել է տեղի հիվանդանոց, չի տուժել, սակայն վիրավորվել են նրա երկու թիկնապահները:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Աֆղանստանի Ֆարահ նահանգում մահապարտների պայթյունների հետևանքով զոհվեց ավելի քան 50 և վիրավորվեց 90 մարդ:











































