Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը 50 հազար դոլար է նվիրաբերել Արգենտինայում ջրհեղեղից տուժած բնակիչների օգնության համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Վատիկանի ռադիոկայանը:
Արգենտինայում Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Էմիլ Պաուլ Թշերինգը հայտարարել է, որ հովվապետն այս կերպ «իր հոգևոր աջակցությունն է արտահայտել ինչպես տանջվողներին, այնպես էլ նրանց օգնության շտապողներին»:
Միջոցները կարիքավորներին կբաժանվեն Cor Unum պապական խորհրդի միջոցով, որը 1971թ. զբաղվում է Հռոմի պապի անունից օգնության բաշխմամբ:
Հիշեցնենք, որ Արգենտինայում վերջին երկու օրերին տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով զոհվել է առնվազն 57 մարդ: Շուրջ 13 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Երկրում ի հիշատակ զոհվածների հայտարարվել է եռօրյա համազգային սուգ:











































