Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեն դատապարտել է սիրիացի փախստականների վրա հարձակումը, երբ մոտ 20 տղամարդուց բաղկացած խումբը ժամանակավոր ճամբարին հարվածել է ձվերով և «ֆեյերվերքներ»-ով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ապաստանի վրա հարձակման արդյունքում 150 փախստականներից ոչ ոք վնասվածք չի ստացել: Ոստիկանությունը 19-30 տարեկան 11 կասկածյալի է ձերբակալել:
Վարչապետն այցելել է Վերդենում գտնվող ճամբար և խոստացել պատժել հարձակվողներին: Նա հավելել է, որ իշխանություններն ամեն ինչ կանեն` ներգաղթյալների անվտանգությունն ապահովելու համար:
«Դուք կարող եք խելագարվել, բայց բռնությունը կամ բռնության սպառնալիքը դուրս է գալիս սահմաններից: Ես բոլորին կոչ եմ անում հանգստություն պահպանել և գործել օրենքի շրջանակներում»,- հայտարարել է Ռյութեն:










































