ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը Զարգացման իսլամական բանկի աջակցությամբ, պատրաստվում են նոր պարտատոմսերի թողարկման միջոցով հավելյալ միջոցառումներ հատկացնել փախստականների խնդրի լուծման համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
3 կազմակերպություններն այդ մասին հայտարարել են շաբաթ օրը` հոկտեմբերի 10-ին, Լիմայում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական անդամների հանդիպման շրջանակներում: Կողմերը պայմանավորվել են համաձայնեցնել նախատեսված ծրագրի մանրամասները մինչև 2016-ի փետրվար ամիսը:
Նախաձեռնությունը ենթադրում է` մի կողմից ստանալ դոնոր երկրների աջակցությունը կոնկրետ սոցիալական նախագծերի համար եվրոբոնդերի թողարկմամբ: Մյուս կողմից` վարկատու պետություններից սուբսիդավորման հարցում կարվի այնպիսի երկրների համար, ինչպես Հորդանանը և Լիբանանն են` հիմնական տոկոսադրույքները նվազեցնելու հետ կապված: Հենց այդ երկրներին է «բաժին ընկնում» Սիրիայից ստիպված արտագաղթողների մեծ մասը:









































