Գազայի հատվածին Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է մի կին և նրա 3 տարեկան դուստրը, վիրավորվել է մի տղամարդ և 5-ամյա տղա: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:
Ականատեսների խոսքերով` ՀԱՄԱՍ խմբավորման ճամբարում հզոր պայթյունը հանգեցրել է հարևանությամբ գտնվող տների փլուզմանը, որտեղ քնած էին տեղի բնակիչները:









































