Պորտուգալիայի գերագույն դատարանը երկրի բյուջեի մի քանի առանցքային հոդվածներ ճանաչել է սահմանադրությանը հակասող, հաղորդում է BBC-ն: Բացի այդ, դատարանն անօրինական է ճանաչել բոնուսների չեղյալ հայտարարման միջոցառումը` կապված պետական ծառայողների ամառային արձակուրդների հետ:
Այս որոշումը Պորտուգալիայի կառավարությանը պարտավորեցնում է այլընտրանքային հնարավորություններ գտնել 1.5 միլիարդ եվրո տնտեսելու համար կամ նոր բանակցություններ սկսել միջազգային ֆինանսական օգնության պայմանների վերաբերյալ:
Կառավարությունը դատարանի որոշումը կքննարկի այսօր հրավիրված արտահերթ նիստում:










































