Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, երեկ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ելույթը: Ամեն տարի ապրիլի 23-ին, այսինքն Հայոց ցեղասպանության տարելիցից մեկ օր առաջ, Օբաման հանդես է գալիս 1915 թվականի իրադարձություններին նվիրված ելույթով:
Այս տարի էլ իր ելույթում Օբաման չգործածեց «Ցեղասպանություն» եզրույթը` փոխարենը գործածելով «Մեծ Եղեռն» եզրույթը. «96 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի ամենավատ զուլումներից մեկն էին:
Մենք խորին հարգանք ենք տածում հայ ժողովրդի նկատմամբ, որը սարսափելի հուշեր է պահպանել Մեծ եղեռնի հետ կապված և շարունակում է տառապել այդ հուշերից: Մեր սրտերն ու աղոթքներն ամենուրեք հայերի կողքին են»:








































