Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սփյուռքի կապիտալ ներդրումները կդառնան Իրանի տնտեսական աճի հիմքը. Ռուհանի

Սեփական, արտասահմանյան և Իրանի սփյուռքի ներդրումները, ինչպես նաև մասնավոր բիզնեսի խթանումը կդառնան Իրանում տնտեսական աճի և արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների ներդրման հիմքը, հայտնում է TASS-ը: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին` ելույթ ունենալով կառավարության տնտեսական հարցերով ընդլայնված նիստում:

Ռուհանին խոստովանել է, որ համաշխարհային շուկայում նավթի գների անկումը Իրանի տնտեսությանը լուրջ վնաս է հասցրել: Միաժամանակ հուլիսի 14-ին Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «Վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունը Իրանի համար նոր քաղաքական և տնտեսական հեռանկարներ է բացում, որից Իսլամական Հանրապետությունը պետք է օգտվի, շեշտել է նախագահը: «Տարածաշրջանի պետությունների հետ մենք ցանկանում ենք կառուցել բաց առևտրա-տնտեսական հարաբերություններ»,- հատուկ նշել է նա:

Երկրի տնտեսության և հանրության ակնկալիքների մասին` կապված պատժամիջոցների վերացման հետ, Ռուհանին նշել է, որ համաձայնության կնքումից մինչև դրա իրագործման ժամանակահատվածը Իրանի համար դժվար շրջան է:

Իրանի արտասահմանյան հաշիվներում սառեցված ակտիվների ծավալը կազմում է մոտավորապես 92 միլիարդ դոլար: Կառավարության կարծիքով` Իրանի սփյուռքի ընդհանուր կուտակումների ծավալը հասնում է մինչև 2 տրիլիոն դոլարի: Ավելի վաղ Իրանի կառավարությունը հայտարարել է, որ ցանկալի կլինի ծայրահեղ դեպում այդ կուտակումների 10 տոկոսը ներգրավել իրենց երկրում:

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանում ելույթ ունենալով ԱՄՆ-ում ապրող իրանցիների առջև՝ Ռուհանին նշել է, որ Թեհրանը կարիք ունի ամենաքիչը $150 միլիարդ ներդրումների, որը թույլ կտա հասնելու ՀՆԱ-ի տարեկան 8% աճի և երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակի կրճատման:

Պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի դրությամբ Իրանում կա 2,6 միլիոն գործազուրկ, որը կազմում է երկրի աշխատունակ բնակչության 11 տոկոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում