Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

14-ամյա դեռահասը վերածվել է «այլմոլորակային պապիկի»՝ մուտացիայի պատճառով

Բժիշկներն ի վիճակի չեն օգնել 14-ամյա հնդիկ տղային, որը նորմայից 8 անգամ արագ է ծերանում՝ հայտնում է Metro-ն:

Ընտանիքի հետ Մումբայի արվարձանում ապրող Նիհալը ունի կնճռոտ մաշկ, նվաղած վերջույթներ, նրա գանգը ձևով հիշեցնում է այլմոլորակայինի գլուխ, ինչպես նրանց ընդունված է պատկերացնել: Նրա մարմնին մազեր ընդհանրապես չկան:

Նիհալի արագ ծերացման և անսովոր արտաքին տեսքի պատճառը բժիշկները համարում են գենետիկ հազվագյուտ հիվանդությունը՝ Հաթչինսոն-Գիլֆորդի պրոգերիան: Այդ համախտանիշը հանդիպում է 1.000.000-ից մեկի մոտ: Պրոգերիան անբուժելի է: Դրա կրողների կյանքի միջին տևողությունը 13,4 տարի է: Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է տղաների, քան աղջիկների մոտ:

Մինչև հիմա պրոգերիայի առաջացման պատճառները պարզ չեն: Համարվում է, որ պատճառը LMNA գենի մուտացիան է, որը պատասխանատու է լամինի կոդավորման համար՝ А-սպիտակուցի, որից բաղկացած է բջջաթաղանթի միջուկի շերտերից մեկը:

Այդ համախտանիշով ծնված երեխաները ծնվելիս լիովին նորմալ տեսք են ունենում, ուստի հնդիկ տղայի ծնողները չեն իմացել նրա հիվանդության մասին մինչև նրա մոտ 2 տարեկան դառնալը:

Համախտանիշի կրողներին բնորոշ են ցածր հասակը և կրիտիկական ցածր քաշը: Ներկայում 120 սմ հասակով Նիհալը կշռում է 12,5 կգ:

Արտաքին առանձնահատկությունների պատճառով տղան ստիպված է եղել հեռանալ դպրոցից, քանի որ հասակակիցները մշտապես նրան ծաղրել են՝ անվանելով «այլմոլորակային պապիկ»:

Բժիշկները, որոնք հիմա տղայի վրա քաղցկեղի դեմ դեղամիջոց են փորձարկում, հուսով են դանդաղեցնել նրա ծերացումը: Նրանք նշում են, որ Նիհալի ուղեղը և գիտակցությունը լիովին համապատասխանում են նրա տարիքին: Արագացված ծերանում է միայն մարմինը:

Վաղ մահվան սպասումով Նիհալը որոշել է կազմել իր երազանքների ցուցակը, ինչպիսիք են ASIMO ռոբոտ-շունը և Դիսնեյլենդը:

Տղայի հայրը նշել է, որ կաշխատի իրականացնել Նիհալի բոլոր երազանքները՝ անկախ նրանից, թե երեխային ինչքան է մնացել ապրելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում