Wednesday, 01 07 2026
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը խթանելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով, ստեղծվել է պետական հանձնաժողով և հաստատվել է հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Հանրապետության ղեկավարի հրամանագրով, մի շարք հանձնարարականներ են տրվել ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային: Մասնավորապես հանձնարարվել է՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի նախարարներին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ձևավորել և պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի խորհրդատվական խմբի անվանական կազմը` ապահովելով մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետների, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչների ներգրավվածությունը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին` աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը` ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը:

Հայաստանի Հանրապետության դեսպանություններին, գլխավոր հյուպատոսություններին և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններին` ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ապահովել պատշաճ աջակցություն և մասնակցություն իրենց հավատարմագրման երկրներում ու կառույցներում կազմակերպվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հրամանագրի համաձայն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը կհրավիրվի 2011 թվականի մայիսի 30-ին` Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում