Բրիտանական ընկերությունները ստեղծել են սարք, որը հնարավորություն է տալիս կանխել անօադաչու թռչող սարքերի հասանելիությունը՝ հենց թռիչքի ընթացքում դրանց «սառեցման« միջոցով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Anti-UAV Defense System (Auds) կոչվող համակարգը կարող է հայտնաբերել անօդաչու սարքը, որից հետո օպերատորի համար աննկատ միջամտում է դրոնի ազդանշանին: Դրա հետևանքով՝ դրոնը դադարում է արձագանքել օպերատորի հարցումներին: Անօդաչուի վնասազերծման ընթացքը տևում է մոտ 25 վայրկյան:









































