Toyota ընկերությունը հոկտեմբերի վերջին Տոկիոյում կներկայացնի նորույթ` S-FR սպորտային ավտոմեքենան: Այս մասին գրում է Digital Trends-ը: Մեքենայի քառատեղ խցիկն առանձնանում է իր ռետրո գծերով, իսկ կլորավուն գծերը հիշեցնում են GT86 Style Cb-ը և ընկերության առաջին սպորտային մեքենա Sports 800-ը, որը թողարկվել է 1965 թ:
Խցիկի դիզայնը բավականին մինիմալիստական դիզայնով է հավաքված: Թվային կառավարման վահանակը հագեցած է կլիմա-կոնտրոլի մի քանի կոճակներով, USB ելքի մի քանի պորտերով, սենսորային էկրանով և մեքենայի գործարկման կոճակով: Բավականին կոմպակտ են նաև մեքենայի չափերը. երկարությունը 3990 մմ է, լայնությունը` 1695 մմ և բարձրությունը` 1320 մմ, իսկ անիվի բազան կազմում է 2480 մմ: Թեև բոլոր նորությունները դեռ չեն հայտարարվել, սակայն մասնագետներն արդեն իսկ նշում են, որ քաշը չի գերազանցի մեկ տոննան:
Ընկերությունը դեռևս չի շտապում բացահայտել նաև նորույթի մյուս տեխնիկական պարամետրերը: Մեքենայի շարժիչը քառափող է՝ 130 ձիաուժ արագությամբ, 1,5 լիտր տարողությամբ: Նախատեսվում է մեքենան սերիական արտադրության ու վաճառքի հանել 2018 թ.:











































