Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Քեյթ Միդլթոնը չի սիրում Քիմ Քարդաշյանին: Քեյթը հատկապես չի հավանում Քիմի հագնվելու ոճը, բացի այդ, նրա կարծիքով, Քիմը շատ հրահրող տեսք ունի: Սակայն այս անգամ, անկախ իր ցանկությունից, Քեյթը ստիպված է եղել իր գահին տեղ տալ նաև Քիմին:
Պարզվում է, որ հղի Քեյթն ու Քիմը դարձել են մարդկության գեղեցիկ սեռի միլիոնավոր ներկայացուցիչների նախանձի առարկան: Հենց նրանց սանրվածքներն են, որ ամբողջ աշխարհով մեկ մեծ տարածում են գտել: Այսպես, համաձայն սոցհարցման, միայն Մեծ Բրիտանիայում հարցվածների 80 %-ը կցանկանար Քիմի կամ Քեյթի սանրվածքն ունենալ:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ թեև Քեյթը հանդիսանում է նորաձևության ու ոճի օրենսդիր, Քիմը մի փոքր անցել է նրան:












































