Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Սիրիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական արշավը շփոթության մեջ է գցել Արևմուտքին, ինչը հաստատում է ռուս առաջնորդի պլանի արդյունավետությունը։ Պարբերականը պնդում է, որ Ռուսաստանի գործողությունները կարող են դուրս գալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու շրջանակներից։
Թերթի պնդմամբ՝ Պուտինի անսպասելի գործողությունները նրան բևեռել են համաշխարհային ուշադրության կենտրոնում, Պուտինը նմանվել է գլխավոր դերակատարի, որին հետևում է ողջ աշխարհը։ Թերթը նշում է, որ ռուս առաջնորդի հաջողությունն ամրապնդվում է Ռուսաստանի քաղաքացիների աջակցությունը վայելելով։ Հարցումների համաձայն՝ քաղաքացիների 72 տոկոսը կողմ է արտահայտվում Սիրիայում տարվող ռազմական արշավին։










































