Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 երկու կործանիչները Էգեյան ծովի օդային տարածքում իրենց ռադարների թիրախում են պահել թուրքական F-16 կործանիչները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։
Վերջինիս հաղորդմամբ՝ թուրքական F-16 տիպի 6 կործանիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Էգեյան ծովի «չեզոք» ջրերի վրայով, և այդ ժամանակ Հունաստանին պատկանող F-16 տիպի երկու կործանիչները սկսել են հետապնդել՝ 2 րոպե և 13 վայրկյան իրենց թիրախում պահելով նրանց։






































