Friday, 12 06 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել

Նրանք որոշել են կանգնել ճիշտ ճանապարհին (լուսանկարներ)

Այս գարնանը Լինդսի Լոհանն արդեն պետք է մոռանա աղմկոտ խնջույքների մասին: Նա ստիպված է երեք ամիս անցկացնել վերականգնողական հիվանդանոցում: Ձեզ ենք ներկայացնում այն աստղերի տասնյակը, ովքեր կարողացել են հաղթահարել վատ սովորույթներից կախումը և կանգնել ճիշտ ճանապարհին:


Սկսենք ներկայումս օրինակելի հայր, տիտղոսակիր դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքից: Հեռավոր 2001-ին, իր 29-ամյակի նախօրեին, դերասանը հայտնվել էր նարկոլոգիական հիվանդանոցում: Բացի «ոսկե օձից», նրան տանջում էր նաև մեկ այլ հիվանդություն՝ նա կարող էր խաղաթղթերի վրա ծախսել հսկայական գումարներ: Հիմա իր հոնորարները Բենը ծախսում է միայն հարազատներին ու մտերիմներին նվերներ գնելու համար և ներդրումներ է կատարում ֆիլմերում:


Մյուս հայտնին Ռոբերտ Դաունի-կտսերն է, ով նույնպես երբեք խելոք տղա չի եղել: Դերասանին մի քանի անգամ ձերբակալել են ոչ միայն թմրանյութ օգտագործելու, այլև պահելու համար: Արդյունքում դատարանը որոշել էր նրան հատուկ բուժման ուղարկել, և միայն 10 տարի անց է նա վերադարձել նորմալ կյանքի:


Քելլի Օսբորնը թմրանյութ չի օգտագործել, սակայն 2004-ին ակտիվորեն սկսել է ցավազրկող հաբեր ընդունել: Նրա խոսքերով՝ օրվա ընթացքում այնպիսի պահ չկար, որ իր գիտակցությունը բթացած չլիներ դեղորայքներով: Քելլիին կախվածությունից ազատվելու հարցում օգնել են ծնողները՝ Շերոնն ու Օզին:


Ոչ քիչ ջանքեր ու ժամանակ է ծախսել Նիքոլ Քիդմանը՝ ամուսնուն՝ Քիթ Ուրբանին հարբեցողությունից հետ պահելու համար: Նիքոլի հետ ամուսնանալուց հետո Քիթը բուժվել է մի քանի հիվանդանոցներում:


Երկարատև դեպրեսիայից հետո Ջերարդ Բաթլերը սկսել էր անչափ շատ խմել, մի քանի անգամ նույնիսկ քիչ էր մնացել, որ խմիչքը նրա մահվան պատճառ դառնա։ Սակայն դա 16 տարի առաջ էր։ Այժմ դերասանը չի խմում և մտադիր չէ նորից կրկնել իր սխալները:


Լայնոլ Ռիչիի որդեգրված դուստրը՝ Նիքոլը, սովորական աղջիկ չէր: 2003-ին նրան ձերբակալել էին հերոինի օգտագործման համար: Նիքոլը խոստացել էր խելքի գալ, բայց երեք տարի անց նրան ձերբակալել էին մարիխուանայի ազդեցության տակ: Նիքոլին օգնել է փոխվել հղիությունը, նա բազմիցս այդ մասին ասել է:


Դրյու Բերիմորը վաղ տարիքից է սկսել նկարահանվել և նույնքան վաղ տարիքից էլ սկսել է ակտիվորեն ալկոհոլ օգտագործել: 13 տարեկան հասակում դեռատի դերասանուհին հայտնվել է վերականգնողական հիվանդանոցում, իսկ 14-ում փորձել է ինքնասպան լինել: Բարեբախտաբար, Դրյուի կյանքը կարգավորվել է, և վերջապես նա մայրիկ է դարձել:


Մեթյու Փերրին բազմիցս է եղել նարկոլոգիական հիվանդանոցների հաճախորդների թվում: Նա երկու անգամ հիվանդանոցում է հայտնվել հարբեցողությունից և դեղորայքից ունեցած կախումից ազատվելու համար: Դերասանը վերջին անգամ հիվանդանոց է դիմել 2011-ին, իսկ հիմա վատ սովորույթները նրան ավելի քիչ են խանգարում:


2010-ին Դեմի Լովատոն պայքարել է միանգամից մի քանի «հրեշների» դեմ՝ բիպոլյար խանգարում, անորեքսիա և բուլեմիա: Նրանից երեք ամիս էր պահանջել այդ հիվանդությունները հաղթահարելու համար:


Եվ վերջապես, բոլորովին վերջերս բուժվելու ցանկություն է հայտնել Քորի Մոնթեյնը, իսկ հավատարիմ Լեա Միշելը պատրաստ է նրա հետ միասին անցնել այդ դժվարին ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում