«Իսպանիայի թագավորը և նրա ընտանիքի անդամները պետությանը կզեկուցեն իրենց ծախսերի մասին»,- տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով պալատին մոտ կանգնած աղբյուրներին: Այսպիսով, ընդունման պատրաստ «թափանցիկության մասին» օրենքը կտարածվի նաև թագավորական ընտանիքի վրա։
Իսպանիայի թագավորի և նրա ընտանիքի անդամների այս քայլը շատերը զիջում են համարում, որին թագավորական ընտանիքը ստիպված գնացել է կաշառակերության հետ կապված սկանդալից հետո:
Մինչև 2011 թ. իսպանական թագավորական ըտանիքի ծախսերը չէին հրապարակվում: Սակայն թագավորի փեսային՝ Պայմա դե Մայորկայի դքսին բարեգործական հիմնադրամի գումարներն աննպատակահարմար ծախսելու մեջ մեղադրելուց հետո Խուան Կառլոս I-ը որոշում է կայացրել հապարակել թագավորական ընտանիքի ծախսերի մասին տվյալները, այնուհետև կարգադրել է 7 %-ով կրճատել իր և իր ընտանիքի «աշխատավարձերը»:








































