Ամերիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոն «Շերլոք» սերիալի աստղ Բենեդիկտ Քամբերբեթչին հրավիրել է նկարահանվելու իր ապագա ֆիլմում, որը կոչվում է «Բոսորագույն գագաթ» (Crimson Peak): Այս մասին հայտնում է Variety.com-ը:
Ֆիլմը, որում Քամբերբեթչին կընկերակցեն Էմմա Սթոունն ու Չառլի Հանեմը, կնկարահանվի սարսափ ոճում, ավելի կոնկրետ՝ ֆիլմը կլինի տեսիլքներով տան մասին:
Նկարահանումները կսկսվեն 2014-ի փետրվարին: Մինչ այդ ռեժիսորը պետք է ավարտի կիսատ նախագծերը:
Ինչ վերաբերում է Քամբերբեթչին՝ նա վերջերս է ավարտել նկարահանումները «Հինգերորդ իշխանություն» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Ջուլիան Ասանժին, իսկ այժմ աշխատում է «Շերլոքի» երրորդ եթերաշրջանի հարթակում, որը շուտով էկրան կբարձրանա:











































