Ամերիկյան Hilco ներդրումային հիմնադրամը ապրիլի 5-ին ավարտել է Մեծ Բրիտանիայում երաժշտական խանութների HMV ցանցի ձեռքբերման գործարքը: Այս մասին ասվում է Hilco-ի պաշտոնական մամլո հաղորդագրությունում:
Գործարքի գումարի մասին չի հաղորդվում, սակայն BBC-ի տվյալներով՝ այն կարող է կազմել շուրջ 76 մլն դոլար: 2012-ի հոկտեմբերի դրությամբ՝ HMV-ի պարտքը կազմել է 280 մլն դոլար:
Hilco-ի հետ գործարքի արդյունքում HMV ցանցը կարող է պահպանել 2500 աշխատատեղ: 2008-2009թթ. ճգնաժամի հետևանքները հաղթահարել չկարողացած ցանցի տրամադրության տակ է շուրջ 140 խանութ, չնայած նախկինում HMV-ն միավորել է ավելի քան 400 առևտրային կետ:
Hilco-ն արդեն հանդիսանում է HMV Canada ցանցի սեփականատերը: Հիմնադրամն այն ձեռք է բերել երկու տարի առաջ: Ցանցը կարողացել է բարելավել իր ֆինանսական դրությունը:










































