Monday, 08 06 2026
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ

Ադրբեջանը հերթական «քարտեզային» հարվածն է ստացել

Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանում մեծ դժգոհություն է առաջացել նրանից, որ տարբեր կազմակերպություններ ու տարբեր երկրների լրատվամիջոցներ շարունակ «խեղաթյուրում» են Ադրբեջանի քարտեզը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ) կամ Լեռնային Ղարաբաղը ներառում են Հայաստանի կազմում:

Այս անգամ խոսքը գնում է թուրքական Hurriyet Daily News & Economic Review թերթի մասին, որը տարածաշրջանի խոշոր գետերի (Քուռ-Արաքս) վերաբերյալ իր քարտեզում ՆԻՀ-ը ներառել է Հայաստանի կազմում:

Այս կապակցությամբ ադրբեջանական կողմը նշում է. «Մենք արդեն չգիտենք` արդյո՞ք սա միտումնավոր է արվել, թե՞ ոչ, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ: Սակայն վիրավորական է, որ այս անգամ այդպիսի սխալ թույլ է տալիս «եղբայրական» Թուրքիան»:

Հիշեցնենք, որ 2009 թվականի աշնանն էլ Թուրքիայում տպագրված դպրոցական դասագրքերի քարտեզում Թուրքիայի կազմի մեջ էին ներառվել Կիպրոսը, Հյուսիսային Իրաքը, Բաթումը, Նախիջևանը և Հայաստանն ու Արցախը:

Ի դեպ, օրեր առաջ էլ ադրբեջանական կողմը վայնասուն էր բարձրացրել Բալթյան երկրների շուկայում առաջատարներից մեկը հանդիսացող լատվիական Jāņa Sēta հրատարակչատանը տպագրված Ադրբեջանի քաղաքական քարտեզի կապակցությամբ: Դրանում Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները նշված էին որպես վիճելի տարածքներ` Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Բացի այդ, դժգոհության մեծ տեղիք է տվել ԼՂՀ-ի դրոշի պատկերումը քարտեզի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում