Այսօր գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը պետք է ժամանի Անգլիա և պայմանագիր կնքի «Լիվերպուլ»-ի հետ, տեղեկացնում է Liverpool Echo-ն:
Նշվում է, որ Կլոպը 3-ամյա պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ:
Կլոպի հետ «Լիվերպուլ»-ում կաշխատի Ժելկո Բուվաչը և Պետեր Կրավեցը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն Կլոպի գլխավորությամբ երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել է Գերմանիայի Գավաթը և Սուպերգավաթը:








































