The Verge-ի փոխանցմամբ՝ Adobe-ը ցուցադրել է ֆոտոյից ավելորդ օբյեկտների ակնթարթային հեռացման գործառույթը։ Դա տեղի է ունեցել Լոս Անջելեսում Adobe-ի MAX համաժողովում, ուր նա ներկայացրել է Monument Mode տեխնոլոգիան։
Այն հնարավորություն է տալիս նկարահանման գործընթացի ժամանակ հեռացնել ավելորդ օբյեկտները, վատ կադրերը, օրինակ տեսարժան վայրերի ֆոնին զբոսաշրջիկների կուտակումները։ Տեխնոլոգիան ցուցադրվել է բուն ֆորումի ժամանակ։






































