Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Երիտասարդությունը հզոր շարժիչ ուժ է, որը նաև ապագայի հույսն ու երաշխիքն է. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Ապագա» հայ երիտասարդների կրթական նորարական համաժողովի երիտասարդների պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առանձնակի կարևորելով երի տասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է լսելու և քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

«Երիտասարդությանն առնչվող հարցերը միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էլ՝ դիտվել մեր առաջնահերթությունների շարքում: Հենց այդ նպատակով էր Երևանի քաղաքապետին կից երիտասարդների խորհրդի ստեղծումը, որն այսօր իր անմիջական ու կարևոր մասնակցությունն ունի մայրաքաղաքում իրականացվող բոլոր ծրագրերում, որոնց մի մասը, ի դեպ, հենց երիտասարդության կողմից արված առաջարկությունների հիման վրա է կազմվում: Երևանի քաղաքապետարանում այսօր հարյուրավոր երիտասարդներ են աշխատում, ովքեÖ € իրենց կարևոր ներդրումն ունեն մեր քաղաքի զարգացման պատասխանատու գործում: Անշուշտ, պատրաստ ենք նաև ձեզ հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղղություններն ու ծավալել արդյունավետ փոխգործակցություն»,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև համոզմունք է հայտնել, որ այս օրերին քաղաքում իշխող բարձր տրամադրությունը կփոխանցվի նաև մայրաքաղաքում հյուրընկալված երիտասարդներին, և նրանք նույնպես կդառնան տոնի անմիջական մասնակիցը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով քաղաքապետ Տ արոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ` պատվիրակության անդամներն իրենց հերթին ընդգծել են, որ մեծ սիրով են մասնակցելու տոնակատարություններին: Կարևորելով Երևանի քաղաքապետի մոտեցումները երիտասարդության ներուժն օգտագործելու հարցում` վերջիններս իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակիցը դառնալու մայրաքաղաքում կյանքի կոչվող տարբեր ծրագրերին:

Հանդիպման շրջանակում երիտասարդները նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացման հետ կապված իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ողջունելով նրանց հետաքրքրությունը` Տարոն Մարգարյանն առաջարկել է սերտացնել փոխգործակցությունը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հետ ու այդ առաջարկները ներկայացնել կոնկրետ ծրագրերի տեսքով:

«Երիտասարդությունը հզոր շարժիչ ուժ է, որը նաև ապագայի հույսն ու երաշխիքն է, և մենք մեր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու ենք լինել մեր այն երիտասարդների կողքին, ովքեր իրենց լուման կարող են ներդնել Երևանի զարգացման գործում»,- ընդգծել է քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում