Գերմանացի հնէաբանները հայտնաբերել են ձիու նախնու 48 մլն տարեկան բրածոներ արգանդի և պահպանված պտղի մնացորդներով: Դա գիտնականների հայտնաբերած երկրորդ և ամենահին հայտնաբերված պտուղն է՝ հայտնում է PLoS One ամսագիրը:
Յենս Ֆրանցենը մնացորդները հայտնաբերել է Մեսսել քարհանքում՝ Դարմշտադտի մոտ: Մնացորդները պատկանում են Eurohippus messelensis կենդանուն:
Սատկելու պահին ձիու էգը եղել է հղիության վերջին շաբաթներին, սակայն սատկել է ոչ ծննդաբերելիս. պտուղը դեռ պատրաստ չի եղել ծնվելու՝ կարծում են գիտնականները:










































