Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երկրի բնակիչները ուրբաթ օրը կարող են տեսնել Վեներայի հազվադեպ «լուսնային խավարումը»։ Դա մասնավորապես վերաբերում է Ավստրալիայի, Օվկիանիայի ու Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզիների բնակիչներին, որոնք ականատես կլինեն տիեզերական հազվագյուտ երևույթի։
Աստղագետները բացատրում են, որ Լուսինը պարբերաբար իր «ստվերով» ծածկում է մեզնից հեռու ընկած օբյեկտները՝ Արեգակնային համակարգի մոլորակներն ու աստղերը։ Գիտնականների համար նման «խավարումները» հետաքրքիր են նրանով, որ դրանք թույլ են տալիս ուսումնասիրել մթնոլորտի հատկությունները մեզանից հեռու ընկած մոլորակներում։











































