Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հիացմունքով է արտահայտվել մադրիդյան ակումբի հարձակվող և առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասին: Օրերս պորտուգալացին իր 324-րդ գոլն է խփել թիմի կազմում և 1 գնդակ շրջանցել Ռաուլին պատկանող ռմբարկուական ռեկորդը:
«Քրիշտիանուն իսկական ֆենոմեն է: Կարճ ժամանակահատվածում նա հիանալի արդյունքի է հասել: Ռաուլն Աստված էր և այնքան էլ հեշտ չէր գերազանցել նրա ռեկորդը:
«Ռեալ»-ն ընդմիշտ կմնա իմ սրտում: Լքեցի այն, քանի որ 4-ամյա պայմանագիր էի ստորագրել Պերեսի հետ: Նոր նախագահի հետ համաձայնություն չկար: Երբ Պերեսը հեռացավ, խնդիրներ սկսվեցին»,- Marca-ն մեջբերում է Բեքհեմի խոսքերը:










































