Sunday, 28 06 2026
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են

Ադրբեջանն արձագանքել է Եվրոպայի խորհրդի կողմից աշխատանքային համատեղ խումբը լքելուն

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն արձագանքել է մարդու իրավունքների հարցերով համատեղ խորհրդից Եվրոպայի խորհրդի դուրս գալուն։

Համատեղ աշխատանքային խմբի տարածած հայտարարությունում նշված է. «Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի անհիմն որոշումը, որն առնչվում է մարդու իրավունքներով աշխատանքային համատեղ խմբի կազմից իր ներկայացուցչին հանելուն, և որն ընդունվել է հակաադրբեջանական ուժերի պահանջով ու ճնշման ներքո, վնասում է Եվրոպայի խորհրդի հեղինակությանը։

2005 թվականին ստեղծվել է մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են Ադրբեջանի իշխանությունների ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները։

Քանի որ օրակարգում եղել են մի շարք հարցեր, որոնք առնչվել են երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային խումբն ընդգծել է, որ տվյալ հարցերը կարող են լուծվել երկրի ներսում՝ պետական մարմինների ու իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության շրջանակներում։

Սակայն հակաադրբեջանական ուժերը, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի մի շարք շրջանակներ, ջանքեր են ձեռնարկել՝ տապալելու իշխանության ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունը։ 2014 թվականին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և խնդրեց վերականգնել աշխատանքային խմբի գործունեությունը, և պետության ղեկավարը, բարի կամք ցուցաբերելով, տվեց իր համաձայնությունը:

Կարծում ենք, որ գլխավոր քարտուղարի այդ անհիմն որոշումը վնասում է Եվրոպայի խորհրդի հեղինակությանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում