Tutto Mercato-ն տեղեկացնում է, որ Միլանի «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
Նշվում է, որ իտալական ակումբի նախագահը պատրաստ է Սիմեոնեին 3 տարվա պայմանագիր առաջարկել և վճարել ավելի բարձր աշխատավարձ, քան հիմա նա ստանում է իսպանական ակումբում:
Սիմեոնեի որոշումը կապված կլինի այն բանից, թե արդյոք ակումբը կկարողանա պահպանել առաջատարներին:








































