Արգենտինայի նախագահի ինքնաբուխ պարը դարձել է համացանցային սենսացիա՝ հայտնում է The Telegraph-ը։ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները եկել էր աջակցելու Բուենոս Այրեսի նահանգապետ Դանիել Սցիոլիին, որը իշխող կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու է։
Նախընտրական ակցիայի ավարտին հնչել է քաղաքական երգ, որի ներքո ներկայիս նախագահը ցուցադրել է իր պարային վարպետությունը։
Պարը մի քանի րոպե է տևել, այդուհանդերձ «պայթեցրել» է ողջ համացանցը։
Սցիոլին համարվում է նախագահական արշավի ֆավորիտ։ Ընտրությունների առաջին փուլը ծրագրված է հոկտեմբերի 25-ին։











































