Monday, 29 06 2026
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը

Ես Հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ չեմ նկարում. Ճոյտ

«Ես Հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ չեմ նկարում։ Էդպիսի բան չկա։ Ես չեմ ասել, որ կինո եմ նկարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը։

Հիշեցնենք, սակայն, որ երեկ news.am-ի, իսկ ավելի վաղ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում Հակոբյանն ասել էր, որ պատրաստվում է ֆիլմ նկարել և «ցույց տալ, թե վախկոտ պատգամավորներն ինչպես էին իրենց պահում հոկտեմբերի 27-ին դահլիճում»։

«Ես Հոկտեմբերի 27-ին դահլիճում պատգամավորների պահվածքն եմ ուզում ներկայացնել, որ հասարակությունը տեսնի` ինչպիսի պատգամավորներ ենք ունեցել: Ֆիլմի գաղափարը կա, ես կփորձեմ: Դրա մասին ես նախ հաղորդումներով կխոսեմ, հարցազրույցներ կտամ, հետո կակտիվացնենք: Ես ուզում եմ ներկայացնել, որ կան վախկոտ, քծնող մարդիկ, այնպիսի մարդիկ, ովքեր մինչև էսօր պատգամավոր են, բայց հոկտեմբերի 27-ին ինչպես էին իրանց պահում: …Հասարակությունը պիտի իմանա՝ ինչ է կատարվել հոկտեմբերի 27-ին դահլիճում»,- ըստ news.am կայքի՝ ասել է Հակոբյանը։

«Ես այդպիսի բան չեմ ասել, իրենք իմ գլխին սարքել են, վերնագիր են դրել, սկանդալ են սարքել։ Ես չեմ ասել, որ ֆիլմ եմ նկարում։ Ինձ դա պետք չի։ Ես հիմա կոմեդիա եմ նկարում»,- ասաց Հակոբյանը։

Մեր դիտարկմանը, թե գուցե Հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ նկարելու մասին հայտարարություններից, մարդկանց դիմակը պատռել ցանկանալուց հետո սպառնացե՞լ են իրեն, որ հետ կանգնի այդ գաղափարից, Հակոբյանը նկատեց. «Ոչ՝ իհարկե։ Հիմա ո՞ր թիվն է, որ մարդուն սպառնան կամ ճնշեն, որ կինո չնկարի։ Գեղարվեստական ֆիլմը ազատ է, ազատություն է, ով ինչ պատկերացնում է, ինչպես պատկերացնում է՝ այնպես էլ նկարում է։ Կամ ով ինչ ուզի՝ կնկարի, ո՞վ կարող է սպառնալ»:

Հակոբյանը հավելեց՝ կապ չունի, որ Հոկտեմբերի 27-ը քաղաքական հարց է ու քաղաքական թեմա։ «Մեկ անգամ էլ հավելեմ, էդ թեման փակված է։ Ես Հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ չեմ նկարում։ Հիմա իմ թիմը մի կոմեդիայի վրա է աշխատում»։

Բացի դրանից, Հակոբյանն ասաց, որ ուժի մեջ է նաև Գրիգոր Լուսավորչի մասին ֆիլմը։ Այդ ֆիլմի ստեղծագործական խումբն էլ երկու մասի է բաժանվել։ Նրա խոսքով՝ վիճելի հարցեր կան, աշխատում են սցենարի վրա, որից հետո կսկսվեն նկարահանումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում