Ամերիկյան Օհայո նահանգի բնակչուհին շահել է դատն ընդդեմ DuPont քիմիական կորպորացիայի։ 59-ամյա Կառլա Բարտլետը հայցով կստանա 1.6 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Բարտլետը նշել է, որ ինքը երիկամի քաղցկեղով է հիվանդացել DuPont-ի գործարանից (Փարքերսբերգ) պերֆտորոկտանային թթվով աղտոտված խմելու ջուր օգտագործելու հետևանքով։
Դատական գործընթացը եղել է DuPont-ի դեմ Միդ-Օհայո-Վելի շրջանի բնակիչների պայքարի արշավի մաս։ Այն մասին, որ ձեռնարկությունից քիմիկատի արտահոսքը հիվանդության պատճառ է դարձել, ընդհանուր առմամբ հայտարարել է մոտ 3500 մարդ։
Բարտլետի գործի դրական ելքը կարող է ազդել համանման գործերի բարենպաստ ելքի վրա։
DuPont-ը համաձայն չէ, որ նյութի արտահոսքը կարող է օնկոլոգիական հիվանդություն առաջացնել։ Կորպորացիան մտադիր է բողոքարկել։











































